Ստոմատոլոգիա
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
![Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_60350_4124683.jpg)
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ծամող համակարգի, խոսքի հետ կապված խնդիրներ, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան: Իրականացված միջամտությունների շնորհիվ հնարավոր է լուծել նաև որոշ հոգեբանական և գործառույթային խնդիրներ` կապված կծվածքի անոմալիայի հետ:
Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:
Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի խնդիրների պատճառներն են վնասվածքները, մանկական հասակում ծնոտների շրջանում առաջացած որոշ խնդիրները:
Կծվածքի շեղումներ հանդիպում են և՛արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչների մոտ, որոնք արտահայտվում են կծվածքի համակարգի ձևավորումից հետ։
Կծվածքի խնդիրների դեպքում ո՞ր մասնագետին դիմել:
Օրթոգնատիկ վիրահատություններն իրականացվում են դիմածնոտային վիրաբույժի կողմից՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային՝ օրթոդոնտիկ ոչ արդյունավետ բուժումից հետո: Նման դեպքերում վիրահատությունը, նաև նախավիրահատական և հետվիրահատական շրջանների վերահսկումն իրականացվում են օրթոդոնտ մասնագետի հետ համատեղ:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ և ինչպե՞ս է ընթանում նախավիրահատական շրջանը:
Օրթոգնատիկ վիրահատությունն ունի փուլերի որոշ հերթականություն՝ նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական (վերականգնողական) շրջան:
Շատ կարևոր է նախավիրահատական շրջանը, որի ժամանակ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ` դիմային գանգի ռենտգենագրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, 3D մոդելավորում, օրթոդոնտի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախավիրահատական օրթոդոնտիկ բուժում:
Ինչպե՞ս են իրականացվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ։ Հիմնական վիրահատական մուտքը ներբերանային եղանակն է, քանի որ դրանք ինչ-որ չափով համարվում են նաև էսթետիկ վիրահատություններ, և անհրաժեշտ է կտրվածքներն իրականացնել այնպես, որ հետագայում հիվանդի մոտ արտաքինից սպիներ չառաջանան:
Վիրահատությունները կարող են իրականացվել առանձին՝ վերին, կամ ստորին ծնոտի, կամ երկուսը միաժամանակ` կախված ծնոտների շրջանում առկա խնդիրներից: Միջամտություններն իրականացվում են ծնոտների ոսկրերի ամբողջականության խախտման, միմյանց հանդեպ տարածական տեղաշարժման ժամանակ, որի ընթացքում տիտանե մինի թիթեղների, ոսկրակարերի օգնությամբ շտկում են թերությունները և ամրացնում համապատասխան դիրքով:
Կարևոր փուլերից է նաև հետվիրահատական վերականգնողական շրջանը, որի ընթացքում անհրաժեշտ է հետվիրահատական շրջանի խնամք և մասնագիտական հսկողություն:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են դիտվել:
Հիմնականում կարող են լինել բոլոր վիրահատությունների ժամանակ հանդիպող բարդություններ: Սակայն ոսկրային կամ օրթոդոնտիկ խնդիրների հետ կապված կարող են լինել նաև սպեցիֆիկ բարդություններ:
Բարդություններից են ոսկրերի միմյանց չսերտաճելը, հետվիրահատական շրջանում օգտագործվող մետաղների նկատմամբ անհատական անընկալությունը, բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքի արդյունքում վարակի, երկրորդային բորբոքային գործընթացների զարգացումը: Բարդությունների պատճառ կարող է կարող է լինել ծնոտների մոդելավորման ոչ ճիշտ հաշվարկը, բարդ զոննաներում աշխատելիս հնարավոր են նյարդաանոթային խրձերի վնասումներ:
Բարեբախտաբար, մեր պրակտիկայում նման բարդություններ չենք հանդիպել:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումներ են ուռուցքային հիվանդությունները: Գոյություն ունեն տարիքային սահմանափակումներ՝ մինչև 16 տարեկանը (ավարտված չէ դիմային գանգի ոսկրերի ձևավորումը) և մեծ տարիքը (առկա ոսկրային խնդիրները):
Երիտասարդների մոտ հակացուցումներ կարող են լինել ոսկրային, գենետիկ խնդիրները, սոմատիկ քրոնիկ հիվանդությունների առկայությունը և այլն:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ](up/article/small/file_62417_597570.jpg)
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
![](images/calendar.png)
![Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com](up/article/small/file_48535_606150.jpg)
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
![](images/calendar.png)
![Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը](up/article/small/file_56997_1366648.jpg)
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
![](images/calendar.png)
![Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ](up/article/small/file_45687_9537036.jpeg)
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
![](images/calendar.png)
![Միջոց ատամնացավի դեմ. 168.am Միջոց ատամնացավի դեմ. 168.am](up/article/small/file_45539_436426.jpg)
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am](up/article/small/file_45374_2414909.jpg)
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
![](images/calendar.png)
![Միջոց ստոմատիտի դեմ. 168.am Միջոց ստոմատիտի դեմ. 168.am](up/article/small/file_45144_6815591.jpg)
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
![](images/calendar.png)
![Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար](up/article/small/file_44799_7055480.jpeg)
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
![](images/calendar.png)
![Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում](up/article/small/file_44471_3200270.png)
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
![](images/calendar.png)
![Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում](up/article/small/file_44472_9638381.jpg)
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
![](images/calendar.png)
![Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru](up/article/small/file_43423_1861880.jpg)
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն